Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Իրանը պատրաստ է սառեցնել նավթի արդյունահանումը

Իրանը պատրաստ է սառեցնել նավթի արդյունահանումը
18.02.2016 | 10:24

Թեհրանում ավարտվել են ՕՊԵԿ-ի (Նավթ արդյունահանող երկրների կազմակերպություն) նախագահի` նավթի արդյունահանման սահմանափակման բանակցություններն Իրանի ու Իրաքի ներկայացուցիչների հետ: Իրանը հայտարարել է նավթի արդյունահանումը սառեցնելու պատրաստակամության մասին: «Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեն հանդիպել է վենեսուելացի, իրաքցի, կատարցի գործընկերների հետ, որից հետո համաձայնել է «առավելագույն շեմ» սահմանել` որպես շուկայի կայունացման առաջին քայլ»,- մեջբերում է Reuters-ը:
Պաշտոնական հայտարարություն դեռ չկա: Իրանի իշխանություններն ավելի վաղ հայտարարել էին, որ տրամաբանություն չեն տեսնում նավթի արդյունահանման մակարդակը սահմանափակելու մեջ և մտադիր չեն սառեցնել նավթի արդյունահանումը: Իսկ Ադրբեջանը չի ծրագրում սառեցնել նավթի արդյունահանման ծավալները՝ հայտնում է Haqqin.az-ը: Ի տարբերություն Ադրբեջանի նավթարդյունահանող այլ երկրների՝ Ռուսաստանի, Սաուդյան Արաբիայի, Կատարի և Վենեսուելայի:

Դիտվել է՝ 840

Մեկնաբանություններ